ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է մշակում

02.03.2022 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ռուսաստան #պատժամիջոցներ
Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է մշակում Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով, այսօր հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։

«Մենք արդեն հուժկու պատժամիջոցներ ենք կիրառել։ Աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա։ Ուրբաթ օրը ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ է լինելու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Շալենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն ունեցել են իրենց ազդեցությունը։ «Բորսաները փակ են։ Ռուբլին զգալիորեն անկում է ապրում։ Եվրամիությունն առաջին անգամ ցույց տվեց իր ամուր մկանները»,- հավելել է նա։



Ավստրիայի արտգործնախարարի խոսքով՝ նոր պատժամիջոցները կազդեն խոշոր գործարարների վրա, պատրաստվում են հատուկ ցուցակներ։ «Հաջորդ հիմնական թիրախը լինելու են, այսպես կոչված, վերին խավը՝ օլիգարխները։ Մենք աշխատում ենք, արդեն կան նոր ցուցակներ»,- ասել է Շալենբերգը։

Նախարարը նաեւ հայտարարել է, որ կարող են լինել այլ պատժամիջոցներ, սակայն չի մանրամասնել դրանք։
Դիտում՝ 5436
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW