ԵՄ-ն 26 անձանցից բաղկացած պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել

01.03.2022 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #պատժամիջոցներ #Տիգրան Քեոսայան
Եվրամիությունը (ԵՄ) պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել՝ կապված Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության հետ: Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվում թվով 26 գործարարների, պաշտոնյաների եւ լրագրողների նկատմամբ, հաղորդում է RBC-ն։

Գործարարներ եւ բանկիրներ․

- Իգոր Սեչին («Ռոսնեֆտ»-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ վարչության նախագահ)

- Ալիշեր Ուսմանով (USM-ի համասեփականատեր)

- Պյոտր Ավեն («Ալֆա-Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ)

- Պյոտր Ֆրադկով («Պրոմսվյազբանկ»-ի նախագահ)

- Միխայիլ Ֆրիդման (LetterOne ներդրումային ընկերության եւ Alfa Group-ի համասեփականատեր)

- Գենադի Տիմչենկո («Վոլգա» ներդրումային խմբի սեփականատեր)

- Ալեքսեյ Մորդաշով («Սեւերգրուպ»-ի տնօրենների խորհրդի նախագահ)

- Նիկոլայ Տոկարեւ («Տրանսնեֆտ»-ի նախագահ)

- Ալեքսանդր Պոնոմարենկո («Շերեմետեւո» օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ)

Պատժամիջոցների ցանկում են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, լրագրող Ռոման Բաբայանը, լրագրող Օլգա Սկաբեեւան, Regnum պորտալի համահիմնադիր եւ գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը եւ այլն։

Ինչպես է ԵՄ-ն հիմնավորում Տիգրան Քեոսայանի դեմ պատժամիջոցները.

«Ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածել է հակաուկրաինական քարոզչություն։ Պետության կողմից ֆինանսավորվող «Международная пилорама» հեռուստատեսային շոուում մշտապես ներկայացնում էր Ուկրաինան որպես թույլ եւ կոռումպացված երկիր, որը պահվում էր բացառապես Արեւմուտքի օգնության հաշվին: Նա ենթադրել է, որ Ուկրաինայի իշխանությունը ոչ լեգիտիմ է։ Նրա «Международная пилорама» ծրագրի ֆինանսավորումը պետությանը պատկանող ընկերությունների կողմից կոմերցիոն պատճառներով արդարացված չէր եւ տրվել էր պարոն Քեոսայանին իր քարոզչական գործունեության եւ Վլադիմիր Պուտինին հավատարմության համար»:

ԵՄ-ն նաեւ հիշեցնում է, որ ռեժիսորը նկարահանել է «քարոզչական ֆիլմ»՝ «Крымский мост. Сделано с любовью!», որն, ըստ որոշ տեղեկությունների, նախատեսված էր որպես նվեր նախագահ Պուտինին»։
Դիտում՝ 5169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW