Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը։ 2025 թվականի առանցքային ցուցանիշները• Գիտելիք եւ կրթություն։ Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է 24 մասնագիտական դասընթաց (372 մասնակից, միջին տարիքը՝ 45)։ Իսկ 2022–2025թթ. ընթացքում դասընթացներին մասնակցել է շուրջ 800 շահառու։ Թեմաներն ընդգրկել են բարձրարժեք մշակաբույսերի աճեցումից եւ մեղվաբուծությունից մինչեւ հյուրատնային բիզնես։• Փորձի փոխանակում։ Գյուղատնտեսության ոլորտում հաջողության կարեւոր նախապայմաններից է առաջատար փորձի ուսումնասիրությունը։ Իրականացվել է 8 խմբային այցելություն (113 մասնակից)։ Ընդհանուր առմամբ, 2023–2025թթ. կազմակերպվել է 41 այցելություն (շուրջ 285 մասնակից)։ Այցելություններն իրականացվել են Հայաստանի մի քանի առաջատար գյուղատնտեսական կազմակերպություններում։• Startup-ների աջակցություն։ Ֆինանսավորվել է 10 նոր Startup։ Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 72 Startup։ Startup-ների հետ իրականացված աշխատանքների արդյունքում նրանց 73%-ն արդեն գրանցվել է որպես բիզնես։• Համայնքների զարգացում։ Ակբա Ֆեդերացիան աջակցել է համայնքային զարգացման նախաձեռնություններին՝ խրախուսելով տեղական գաղափարների իրականացումը։ Ստացված 95 հայտից ընտրվել եւ ֆինանսավորվել է գյուղական տուրիզմի 5 նոր ծրագիր։• Աջակցություն գինեգործության զարգացմանն ու արտահանմանը։ GIZ-ի եւ Հայաստանի գինու հիմնադրամի հետ համագործակցությամբ գործարկվել է Winesofarmenia.store հարթակը՝ Եվրամիության տարածքում հայկական գինիների վաճառքն ու պատվերները խթանելու համար։«2025 թվականը հաջող էր ավելի գիտելիքահեն, մրցունակ եւ կայուն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Ակբա Ֆեդերացիայի նպատակը մնում է անփոփոխ՝ ստեղծել հնարավորություններ, որոնք զարգացնում են համայնքներն ու գյուղական մշակույթը Հայաստանի ամբողջ տարածքում»,- ասվում է հաղորդագրությունում:Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75% մասնաբաժին: Tweet Դիտում՝ 1228