Սբերբանկը լքում է եվրոպական շուկան

02.03.2022 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ #Եվրոպա

Սբերբանկը հայտարարել է եվրոպական շուկայից դուրս գալու մասին, ասված է վարկային կազմակերպության հայտարարության մեջ։

«Ստեղծված իրավիճակում Սբերբանկը որոշում է կայացրել դուրս գալ եվրոպական շուկայից։ Խմբի դուստր բանկերը բախվել են դրամական միջոցների անբնականոն արտահոսքի եւ աշխատակիցների ու մասնաճյուղերի անվտանգության սպառնալիքի հետ»,- տեղեկացրել են բանկում։



Հաղորդակցության մեջ նշվում է, որ համաձայն Ռուսաստանի Կենտրոնական բանկի կարգադրության՝ Սբերբանկը չի կարողանա իրացվելիություն մատակարարել եվրոպական «դուստր բանկերին», հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Դիտում՝ 4927

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW