Հայաստանում կբացվի տարածաշրջանում մսամթերքի խոշորագույն կոմբինատը

27.08.2008 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. "Natfood" ծրագրի շրջանակներում “Վալլետտա” ՍՊԸ-ի փոխկապակցված անձ հանդիսացող "Natfood" ՍՊԸ-ն նախատեսել է## 2009 թվականին Հայաստանում գործարկել տարածաշրջանում մսամթերքի խոշորագույն կոմբինատը, որը կտա եվրոպական որակի արտադրանք, այսօր ասել է "Վալլետտայի" ֆինանսական տնօրենի տեղակալ Հայկ Կակոյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայկ Կակոյանի խոսքերով, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ եւ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի /ԱԶՍԲ/ հետ կոմբինատի շինարարության համար վարկային միջոցների ձեռքբերման վերաբերյալ արդեն համաձայնագրեր են ստորագրվել:

“Ծրագիրն ուղղված է “Բիելլա” ապրանքանիշի մսամթերքի արտադրության ընդյալնմանն ու գնահատվում է $18 մլն”,- ասել է Հայկ Կակոյանը:

Դիտում՝ 7302

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW