$90.000 դրամաշնորհ՝ Լոռիում նոր հասարակական տրանսպորտ ներդնելու համար
01.03.2022 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՔՈԱՖ



Համաձայնագրով Ճապոնիայի դեսպանատունը տրամադրում է ավելի քան $90.000 Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման նպատակով, որը ենթադրում է նոր, հաշմանդություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գնում, տրանսպորտային ցանցի ընդլայնում եւ ենթակառուցվածքների բարեկարգում։
Հասարակական տրանսպորտը Լոռու մարզում՝ մասնավորապես Դսեղից դեպի Վանաձոր, խիստ թերզարգացած է. գործում է ընդամենը մեկ հնամաշ ավտոբուս, որը օրական միայն մեկ անգամ Դսեղից դեպի մարզկենտրոն Վանաձոր է ուղեւորվում՝ առանց ճանապարհին գտնվող այլ գյուղական բնակավայրեր մտնելու։
Վարորդի նախաձեռնությամբ փոփոխված ավտոբուսի եւ այս դրամաշնորհային ծրագրով ձեռքբերվող եւս մեկ արդի ավտոբուսի ներդրմամբ հասարակական տրանսպորտի վիճակը զգալիորեն կբարելավվի՝ բնակիչներին առաջարկելով պահանջված ու արդյունավետ երթուղի, որ կոնկրետ ժամային ինտերվալներով իրար կկապի Դսեղ-Վանաձոր երթուղու վրա գտնվող 7 գյուղական բնակավայրեր՝ ներառելով կանգառներ Դեբետում, որտեղ գտնվում «ՔՈԱՖ սմարթ» կենտրոնը, եւ Դսեղում կառուցվող ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի մոտ։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: