ԱՄՆ-ն «կանշարժացնի» Ռուսաստանի Կենտրոնական բանկի ցանկացած ակտիվներ
28.02.2022 | 20:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://rossaprimavera.ru/

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ԱՄՆ գերատեսչության կայքում։ «Այս քայլը արդյունավետորեն անշարժացնում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ցանկացած ակտիվներ, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում կամ ԱՄՆ-ից անձանց ձեռքում, որտեղ էլ որ նրանք լինեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան գերատեսչությունում հիշեցրել են, որ փետրվարի 26-ին ԱՄՆ դաշնակիցները նույնպես պարտավորվել են սահմանափակող միջոցներ կիրառել, որոնք թույլ չեն տա ՌԴ ԿԲ-ին օգտագործել իր միջազգային պահուստները՝ խաթարելու ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը:
Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով OFAC-ը պատժամիջոցներ է սահմանել Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի և դրա գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի դեմ։
ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ ներդրվող միջոցներն «էականորեն կսահմանափակեն Ռուսաստանի հնարավորությունը՝ օգտագործելու ակտիվներն իր ապակայունացնող գործունեությունը ֆինանսավորելու համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներ են սահմանել Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: