Երեւան /Մեդիամաքս/. “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ն սեպտեմբերի 2-ից 15-ը կտեղաբաշխի## “Վալետտա” ՍՊԸ անվանական արժեկտրոնների երրորդ թողարկումը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում “Արմսվիսբանկի” կորպորատիվ ֆինանսների բաժնի պետ Արկադի Փինաչյանը տեղեկացրել է, որ թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 500 մլն դրամ (10 հազ. անվանական արժեկտրոնային մասնակի մարումներով ոչ փաստաթղթային պարտատոմսեր` 50 հազ. դրամ անվանական արժեքով), պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը` 11%, շրջանառության ժամկետը` 36 ամիս:Արկադի Փինաչյանը նշել է, որ պարտատոմսերը մարվելու են մասնակիորեն` 2010 եւ 2011 թվականների սեպտեմբերի 2-ին` անվանական արժեքի 50%-ի չափով: Նրա խոսքերով, 400 մլն դրամ ընդհանուր ծավալով 8000 պարտատոմսերը նախատեսվում է տեղաբաշխել բաց բաժանորդագրության միջոցով, իսկ մնացած 100 մլն ծավալով 2000 պարտատոմսերը ձեռք է բերելու բանկը` դրանք ենթակա շուկայում տեղաբաշխելու նպատակով: Օգոստոսի 3-ին “Վալլետտա” ՍՊԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկման մասին ազդագիրը ներկայացվել է Հայաստանի Կենտրոնական բանկ` այն սահմանված կարգով գրանցելու համար: Ազդագիրը գրանցվել է օգոստոսի 26-ին:ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2007 թվականին “Արմսվիսբանկը” տեղաբաշխել էր “Վալլետտա” ՍՊԸ-ի 850 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի երկու թողարկում:“Վալլետտան” զբաղվում է սննդամթերքի ու կենցաղային տեխնիկայի մեծածախ եւ մանրածախ վաճառքով, հանդիսանում է սուպերմարկետների ցանցի, արագ սննդի կետերի եւ ռեստորանների, շինարարական նյութերի խանութների եւ այլնի սեփականատեր: Tweet Դիտում՝ 5181