Զելենսկին շնորհակալ է Ալիեւին աջակցության համար

28.02.2022 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#SOCAR #Ուկրաինա #օգնություն
Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը (SOCAR)  հայտարարել է, որ Ուկրաինայում շտապօգնության եւ հրշեջ ծառայության ավտոմեքենաները կկարողանան անվճար վառելիք լիցքավորել երկրի տարածքում տեղակայված ընկերության ցանցի բոլոր լցակայաններում։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ախմեդովը։
«SOCAR Energy Ukraine-ն, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով, կաջակցի անվճար վառելիքով Ուկրաինայում շտապօգնության եւ հրշեջ ծառայության ավտոմեքենաներին»,- ասել է Ախմեդովը:

Ուկրաինայում ադրբեջանական ընկերությանը պատկանում է 59 բենզալցակայաններից բաղկացած ցանց՝ երկրի ամբողջ տարածքում։ SOCAR-ի ուկրաինական «դուստրը» զբաղվում է, մասնավորապես, ավտոմոբիլային եւ ավիացիոն վառելիքի, նավթամթերքի մեծածախ եւ մանրածախ վաճառքով։



«Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը նավթի սակավության պատճառով խոստացել էր օգնել իր երկրին նավթամթերքով։

Ալիեւն իր հերթին Twitter-ում գրել էր, որ Զելենսկին զրույցի ընթացքում իր երախտագիտությունն է հայտնել զինադադարի եւ առճակատումը քաղաքական դաշտ տեղափոխելու ջանքերի, ինչպես նաեւ Ուկրաինա մարդասիրական օգնություն եւ դեղամիջոցներ ուղարկելու համար»,- գրում է ՏԱՍՍ-ը։
Դիտում՝ 4722
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW