Վրաստանը շուրջ $300 հազ․ է հատկացնում Ուկրաինայում տուժածների կարիքներին
26.02.2022 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ csn-tv.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում։
«Վրաստանի վարչապետի որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիոն լարի է հատկացվել Ուկրաինայի իրադարձությունների հետեւանքով տուժած բնակչությանը օգնելու համար։
Կառավարության համապատասխան կարգադրության համաձայն, որը ստորագրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պահուստային ֆոնդից հատկացված գումարով Օկուպացված տարածքներից հարկադիր տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը դեղագործական ապրանքներ եւ բժշկական պարագաներ կգնի Ուկրաինայում տուժած բնակչության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Banks.am-ը հիշեցնում է, որ նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: