ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են ՌԴ մի շարք բանկերի անջատումը SWIFT-ից

28.02.2022 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ռուսաստան #SWIFT
ԵՄ-ն որոշում է ընդունել համաձայնեցնել ռուսաստանյան մի շարք բանկերի անջատումը SWIFT համակարգից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին նախօրեին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ տեսակոնֆերանսին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք հեռացնում ենք ռուսաստանյան մի շարք բանկերի SWIFT  համակարգից։ Նման միջոցը կարող է ընդունվել միայն այլ երկրների հետ համաձայնեցնելով։ Մենք հասել ենք այդ համաձայնությանը»,- ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի կարող ամբողջությամբ անջատել Ռուսաստանը SWIFT-ից, քանի որ ռուսաստանյան տնտեսությունը կապված է այլ երկրների տնտեսությունների հետ։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը չի բացառել նաեւ Ռուսաստանի Բանկի (ԿԲ) պահուստների մոտ կեսի սառեցումը, որոնք տեղաբաշխված են G7 երկրներում։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվներ էր տեղաբաշխում այն երկրներում, որտեղ Եվրամիությունը չի կարող հասանելիություն ունենալ. նա պատրաստվում էր այս իրավիճակին՝ ակտիվները փոխարկելով յուանի եւ իենի, հաղորդում է RBC-ն։

Banks.am-ը հիշեցնում է, որ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ԱԳ նախարարները փետրվարի 27-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշված էր, որ G7-ը պատրաստվում է ռուսաստանյան որոշ բանկեր անջատել SWIFT համակարգից։ G7 երկրներն ակնկալում են, որ այս միջոցը կսահմանափակի բանկերի «գլոբալ մասշտաբով գործելու» հնարավորությունը։

Դրանից մեկ օր առաջ՝ փետրվարի 26-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ունի ԵՄ երկրների գրեթե ամբողջական աջակցությունը Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հարցում։

«Մենք արդեն ունենք գրեթե ամբողջական աջակցությունը ԵՄ երկրներից՝ կապված Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հարցում, հուսով եմ՝ Գերմանիան եւ Հունգարիան քաջություն կունենան աջակցելու այս որոշմանը»,- գրել էր Զելենսկին իր Telegram ալիքում։
Դիտում՝ 3844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW