G7 երկրները նախատեսում են ՌԴ որոշ բանկեր անջատել SWIFT համակարգից

27.02.2022 | 18:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#G7 #ՌԴ #SWIFT
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ԱԳ նախարարներն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ ՏԱՍՍ-ը ներկայացրել է դրա հիմնական դրույթները։

- G7-ը պատրաստվում է ռուսաստանյան որոշ բանկեր անջատել SWIFT համակարգից։ G7 երկրներն ակնկալում են, որ այս միջոցը կսահմանափակի բանկերի «գլոբալ մասշտաբով գործելու» հնարավորությունը։

- G7-ը կարող է սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի Բանկի (ԿԲ) նկատմամբ։ «Մեծ յոթնյակը» կարծում է, որ դա կխանգարի ՌԴ Կենտրոնական բանկին օգտագործել իր միջազգային պահուստներն այնպես, որ նվազեցնի պատժամիջոցների ազդեցությունը։

- «Մեծ յոթնյակը» մտադիր է սահմանափակել ռուսաստանցիների համար «ոսկե անձնագրեր» ստանալու հնարավորությունը։

- «Մեծ յոթնյակը» ծրագրում է այս շաբաթ ստեղծել անդրատլանտյան աշխատանքային խումբ, որը կվերահսկի Ռուսաստանի Դաշնության դեմ ֆինանսական պատժամիջոցների իրականացումը:

- Կիրականացվի «Մեծ յոթնյակի» երկրներում պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական անձանց եւ ձեռնարկությունների ակտիվների գույքագրում եւ սառեցում։

- Խմբի անդամները մտադիր են նաեւ «պատժամիջոցներ եւ ֆինանսական բնույթի այլ միջոցներ կիրառել ՌԴ պաշտոնյաների եւ կառավարությանը մոտ կանգնած ռուսաստանյան էլիտայի ներկայացուցիչների, ինչպես նա նրանց ընտանիքների նկատմամբ։

- G-7 երկրները պայմանավորվել են ուժեղացնել համակարգումը «ապատեղեկատվության հիբրիդային պատերազմի այլ ձերի» դեմ պայքարում:
Դիտում՝ 4866

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW