Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի ԵՄ երկրների գրեթե ամբողջական աջակցությունը Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հարցում։«Մենք արդեն ունենք գրեթե ամբողջական աջակցությունը ԵՄ երկրներից՝ կապված Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հարցում, հուսով եմ՝ Գերմանիան եւ Հունգարիան քաջություն կունենան աջակցելու այս որոշմանը»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։Հիշեցնենք, որ նախօրեին Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ-ն եվրոպացի գործընկերների հետ «լրջորեն դիտարկում է» Ռուսաստանը SWIFT միջազգային միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները քննարկում են ԵՄ ղեկավարության վրա ճնշում գործադրելու հնարավորությունը՝ Ռուսաստանը վճարային համակարգից համատեղ անջատելու համար։ 26.02.2022 | 11:57 Bloomberg․ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն «լրջորեն դիտարկում» են ՌԴ-ն SWIFT-ից անջատելու հարցը Համապատասխան ծրագրերը, ըստ նրանց, համաձայնեցվում են Դաշնային պահուստային համակարգի հետ, որն, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հանդես է գալիս որպես ԱՄՆ-ում SWIFT-ի վերահսկիչ մարմին: Գործակալությունն ընդգծում էր, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ։ Tweet Դիտում՝ 6710