Երեւան /Մեդիամաքս/. Չսպասելով Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների որոշմանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն## Կարսն ու Գյումրին կապող «Ախուրյան 2» երկաթուղային կայանի վերականգնման նպատակով շինարարական ջոկատ է ուղարկել:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է «Հարավկովկասյան երկաթուղու» մամլո քարտուղար Վահե Դավթյանը, նման որոշում օգոստոսի 25-ին ընդունել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովը:ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստակամություն է հայտնել ամենակարճ ժամանակահատվածում վերականգնել ուղեւորատար եւ բեռատար երկաթուղային հաղորադկցությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Tweet Դիտում՝ 5429