Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունն արգելել է ռուսաստանյան պետական լրատվամիջոցներին ամբողջ աշխարհում գովազդ ցուցադրել եւ մոնետիզացիա իրականացնել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է սոցցանցի անվտանգության քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյխերը։«Մենք արգելում ենք ռուսաստանյան պետական լրատվամիջոցներին ամբողջ աշխարհում գովազդ ցուցադրել եւ մոնետիզացիա իրականացնել մեր հարթակում: Այս փոփոխություններն արդեն սկսել են ուժի մեջ մտնել եւ կշարունակվեն հանգստյան օրերին»,- գրել է նա Twitter-ում:Գլեյխերն ընդգծել է, որ սոցիալական ցանցի մասնագետները կշարունակեն համապատասխան գրանշումներվ ուղեկցել ՌԴ պետական լրատվամիջոցների հրապարակումները։Ավելի վաղ Facebook-ը սահմանափակումներ էր մտցրել ռուսաստանյան չորս լրատվամիջոցների՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, Lenta.ru եւ Gazeta.ru առցանց հարթակների պաշտոնական օգտահաշիվների վրա։Նախօրեին «Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել էր, որ մասնակիորեն սահմանափակում է հասանելիությունը Facebook սոցիալական ցանցին եւ դանդաղեցնում դրա թրաֆիկը՝ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտման մեջ ներգրավված լինելու պատճառով։ Գերատեսչությունում նշել էին, որ 2020 թվականի հոկտեմբերից ի վեր Facebook-ի կողմից ռուսաստանյան ԶԼՄ-ների եւ առցանց նախագծերի նկատմամբ գրաքննության 23 դեպք է գրանցվել։ Tweet Դիտում՝ 6027