Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ իրականացվող՝ աշխատանքային իրավունքների վերաբերյալ ծրագրերը բացահայտել են ՀՀ-ում աշխատանքային իրավունքների իրավիճակի հետ կապված խնդիրները:Հինգ հետազոտությունները կատարել են ոլորտում երեք ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների խմբերը։ ՀՀ կառավարության, միջազգային համայնքի, քաղհասարակության ավելի քան 60 ներկայացուցիչներ առցանց միջոցառման ընթացքում օրերս ծանոթացել են ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակին:«Կառավարության եւ քաղհասարակության հետ մշտական երկխոսության շրջանակում ԵՄ-ն աջակցում է Հայաստանում աշխատանքային իրավունքների բարելավմանը եւ հարգանքին։ Աշխատանքային օրենսդրությունը պետք է ընկալվի ոչ թե ձեռնարկատիրական ազատությունների իրացման խոչընդոտ, այլ սոցիալական երկխոսությունը խթանող գործիք»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը։ Հետազոտությունները փաստում են, որ՝- հարցվածների 16․7%-ը չունի աշխատանքային պայմանագիր - հարցվածների 6.8%-ը նշել է աշխատավայրում վտանգի գործոնների բարձր մակարդակի մասին, իսկ 79.2%-ը ոչ մի փոխհատուցում չի ստանում, եթե աշխատավայրում առկա են վտանգի գործոններ- իրենց գործատուին, անմիջական ղեկավարին կամ վերադաս մարմնին աշխատանքային պայմանների վերաբերյալ դժգոհություն հայտնածների միայն 15.2%-ն է հասել հարցի լուծման, 45.8%-ի դեպքում հարցը մասնակիորեն է լուծվել, իսկ 35.6%-ը չի հասել որեւէ լուծման- հարցվածների միայն 28.3%-ն է նշել իրենց աշխատավայրում արհեստակցական միությունների առկայության մասին։ Մեծամասնությունը (85.7%) նշել է, որ երբեւէ գործընկերների հետ ջանքերը չեն միավորել ընդդեմ գործատուի՝ որեւէ հարց լուծելու կամ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով- երիտասարդները դժվարություն ունեն համապատասխան աշխատանք գտնելու հարցում` աշխատանքային փորձի պակասի կամ բացակայության պատճառով, կամ գտնում են շատ ցածր վարձատրվող աշխատանք։ Հարցվածների 26%-ի դեպքում երիտասարդ տարիքը բացասական դեր է խաղացել աշխատանք գտնելու հարցում, իսկ 50%-ի դեպքում փորձի բացակայությունը կամ պակասը նրանց թույլ չի տվել անցնել իրենց ուզած աշխատանքին- որոշ կանայք խոչընդոտների են բախվում աշխատանք փնտրելիս կամ աշխատանքը փոխելու կամ առաջխաղացման հարցում։ Կին հարցվածների 22.7%-ի դեպքում կին լինելը վճռորոշ դեր է խաղացել աշխատանք փնտրելիս կամ աշխատանքային գործունեության ընթացքում, ընդ որում՝ նրանց 52%-ի դեպքում այդ դերը եղել է բացասական. - Հայաստանի թե պետական, թե մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների մեծ մասը չունի անհրաժեշտ հնարավորություններն ու պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար, ինչը մեծ խոչընդոտ է այդպիսի մարդկանց աշխատանքի վերցնելու հարցում։ Շատ գործատուներ էլ պարզապես խուսափում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի վերցնելուց՝ անհանգստանալով, որ նրանց առողջությունը կարող է հանգեցնել հաճախակի բացակայությունների- Հայաստանում բնակչությունը շատ քիչ է տեղեկացված աշխատանքային իրավունքների պաշտպանության եւ վերահսկողության կառույցների մասին։ Հարցվողների կեսից ավելին՝ 54%-ը, տեղյակ չէ, թե որտեղ է պետք դիմել իրենց աշխատանքային իրավունքների խախտման դեպքում- աշխատանքային իրավունքների վերաբերյալ դատական գործերի մեծամասնությունը պետական եւ համայնքային պատկանելության կազմակերպությունների դեմ է, ինչպիսիք են դպրոցները, առողջապահական հաստատությունները, բուհերը, ինչպես նաեւ հենց նախարարւթյուններն ու համայնքապետարանները։ Համաձայն հետազոտական տվյալների՝ մասնավոր հատվածում աշխատանքից ազատումների բողոքարկումների մակարդակը շարունակում է ցածր մնալ։Հայաստանում աշխատանքային իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավմանն ուղղված երեք ծրագրերն իրականացնող կազմակերպությունները պայմանավորվել են շարունակել ոլորտում համակարգված ջանքերը՝ լավագույն արդյունքի հասնելու համար։Միջոցառման ամբողջական տեսագրությունը հասանելի է այս հղումով։ Tweet Դիտում՝ 9310