Կառավարությունն այսօր որոշում է ընդունել 1 155,205.8 հազար դրամ հատկացնել Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման եւ բնակավայրերին աջակցություն տրամադրելու նպատակով:Գումարը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, եւ Տավուշի արզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի եւ անշարժ գույքի հարկի փոխհատուցման համար:Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը սահմանամերձ եւ սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի եւ անշարժ գույքի հարկի գծով որոշակի փոխհատուցում տալու մասին է։ Սանդղակները նախկինում գործել են, հիմա հանգամանքների բերումով շահառուների թիվն ընդլայնվել է, եւ մենք ուղղակի լրացնում ենք, որպեսզի սահմանամերձ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին աջակցենք կոմունալ ծախսերի գծով, ինչը կարեւոր է նաեւ ընդհանուր այս գնաճային ֆոնի վրա»: Tweet Դիտում՝ 1644