Morgan Stanley-ը Չինաստանի մետատիեզերքների շուկան գնահատել է $8 տրիլիոն

23.02.2022 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Morgan Stanley #Չինաստան #մետատիեզերք
Morgan Stanley-ի գնահատմամբ՝ Չինաստանի մետատիեզերքների շուկան կարող է կազմել 52 տրիլիոն յուան (մոտ $8 տրիլիոն): Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Tencent-ը, NetEase-ը, ByteDance-ը եւ Alibaba-ն, կարող են դառնալ այս հատվածի առաջատար ընկերությունները, գրում է Inc. Russia-ն՝ վկայակոչելով CNBC-ն:

Վիրտուալ իրականությունը, խաղերը եւ սոցիալական ցանցերը կարող են դառնալ մետատիեզերքի ամենավաղ մարմնավորումներից, նշում են վերլուծաբանները: Օգտատերերը խաղերում կգնեն վիրտուալ իրեր կամ կստեղծեն թվային ավատարներ։

«Մետատիեզերքը սոցիալական ցանցերի ապագան է: Չինական բոլոր տեխնոլոգիական հսկաները պետք է ընդունեն դա, որպեսզի գտնեն նոր ուղիներ՝ գրավելու համացանցի երիտասարդ սերնդի օգտատերերին»,- ասել է CloudTree Ventures-ի կառավարիչ գործընկեր Ուինսթոն Ման (Winston Ma):

Անցած տարվա նոյեմբերին Tencent-ի գլխավոր տնօրեն Մա Հուատենգը նշել էր, որ մետատիեզերքը թույլ կտա զարգանալ գոյություն ունեցող ոլորտներին, օրինակ՝ խաղերին: Tencent-ը աշխարհի խոշորագույն խաղային ընկերություն է: Ման հավելել է, որ ընկերությունն ունի «շատ տեխնոլոգիաներ եւ նոու-հաուներ»՝ մետատիեզերքն ուսումնասիրելու եւ մշակելու համար:



Alibaba-ն նախատեսում է վիրտուալ հանդիպումների համար լրացված իրականության ակնոցներ թողարկել: Նշվում է, որ ընկերությունը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի համար մշակել էր ճանաչված մարզիկ Դուն Դունի (Dong Dong) վիրտուալ կերպարը. թվային ավատարը կիսվում էր Օլիմպիական խաղերի մասին տարբեր փաստերով եւ գովազդում դրա հետ կապված ապրանքները:

NetEase-ը՝ չինական խաղերի մեկ այլ հսկան, հարավային Հայնան նահանգում ստեղծել է բազա, որը կենտրոնացած է մետատիեզերքի համար հավելվածների մշակման վրա:

Baidu որոնողական հսկան անցած տարի գործարկեց XiRang անվանմամբ հավելվածը մետատիեզերքի համար՝ վիրտուալ աշխարհ, որը կարող է միաժամանակ ընդունել մինչեւ 100 հազ. մարդ: Baidu-ի փոխնախագահ Մա Ցզենն ասել էր, որ մինչեւ ամբողջական գործարկումը կարող է անցնել եւս վեց տարի:



«Ինչպես Meta-ի դեպքում, մետատիեզերքի հայեցակարգը կարող է սկզբում ներառել VR/AR-ով միացված խաղեր եւ սոցիալական ինտերակտիվ միջավայրեր: Ակնհայտ է, որ այս ոլորտներն առաջին հերթին կյուրացնեն Չինաստանի խոշոր տեխնոլոգիական խաղացողների՝ երկրում տարածված գործառույթներով, ինչպիսիք են առցանց վճարումները եւ WeChat-ի նման ծառայությունները: Դրանք կարող են ընդլայնվել եւ ներկառուցվել մետատիեզերքի մեջ», - ասել է Tech For Good Asia-ի հիմնադիր Չարլզ Մոքը:

«Յուրաքանչյուր կոնկրետ հավելված կստանա իր սեփական եզակի կանոնների փաթեթը՝ հիմնված գործող օրենսդրության վրա: Պետք է նաեւ ակնկալել խիստ գրաքննություն, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, չինական մետատիեզերքը կմեկուսացվի միջազգայինից»,- շարունակել է Daxue Consulting-ի շուկայի գծով վերլուծաբան Հանյու Լյուն (Hanyu Liu):

Նույնիսկ չինական քաղաքներն ու շրջանները հնարավորություններ են փնտրում մետատիեզերքի համար: 2021 թվականին Շանհայ խոշոր քաղաքը մետատիեզերքը հիշատակել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնգամյա ծրագրում։
Դիտում՝ 2801
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW