Բացվեց “Կոնվերս Բանկի” “Կիլիկիա” նոր մասնաճյուղը

25.08.2008 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի “Կիլիկիա” նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը##:

Ժամանակակից ոճով և հարմարավետորեն կառուցված “Կիլիկիա” մասնաճյուղը գտնվում է “Հրազդան” տոնավաճառի տարածքում: Մասնաճյուղը հանրությանը կմատուցի ունիվերսալ բանկին հատուկ բանկային ծառայությունների ողջ փաթեթը: Տոնավաճառային բիզնեսը զարգացնելու նպատակով նախատեսվում է նաև անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տրամադրել վարկերի լայն փաթեթ:

“Կիլիկիա” մասնաճյուղի բացմամբ “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը հասավ 25-ի: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին բացվեց բանկի մեկ այլ` “Սայաթ-Նովա” մասնաճյուղը: Հանրապետության ողջ տարածքով մեկ ընդլայնվելը և բանկային ծառայություններ մատուցելը “Կոնվերս Բանկի” որդեգրած քաղաքականությունն է:

Մասնաճյուղի բացման առթիվ մինչև սեպտեմբերի 30-ը բանկը նախաձեռնել է ակցիաների մի ամբողջ փաթեթ. նորաբաց մասնաճյուղում կկազմակերպվի “Հսկա” ակցիան: Այն նոր ավանդատու-հաճախորդներին առաջարկում է նոր ժամկետային ավանդի ընդունում` տարեկան 9% տոկոսադրույքով, որն ընդունվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: “Մանուկ” ավանդատեսակի շրջանակներում ավանդ ներդրող հաճախորդների երեխաներին կտրվեն նվերներ: Նվերներ են սպասվում նաև առաջին 100 նոր հաճախորդներին և առաջին 10 օրվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ուղարկող և ստացող հաճախորդներին:

Դիտում՝ 6031
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW