ՀայՓոստը մասնակցում է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հայտարարած նամակագրական շարադրությունների միջազգային 51-րդ մրցույթին: Մրցույթի նպատակն է նամակ գրելու արվեստի միջոցով բարելավել գրագիտությունը, ստեղծագործական հմտությունները եւ կատարելագործել լեզվական ունակությունները: Մրցույթի թեման է «Գրի՛ր նամակ որեւէ ազդեցիկ անձի՝ բացատրելով, թե ինչու եւ ինչպես է պետք գործել կլիմայական ճգնաժամի պարագայում», որին կարող են մասնակցել 9-15 տարեկան դպրոցականները:Նամակներն անհրաժեշտ է մինչեւ 2022 թվականի ապրիլի 21-ը ուղարկել anna.barkhudarova@haypost.am էլեկտրոնային հասցեով կամ փոստային ծառայության միջոցով՝ ՀայՓոստ ՓԲԸ, Երեւան, 0002, Սարյան 22, Ֆիլատելիայի բաժին:Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը ՀայՓոստը կներկայացնի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարել ՀայՓոստ ընկերության Ֆիլատելիայի բաժին +374 91 205 243 հեռախոսահամարով, կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա: Մրցույթի հայաստանյան փուլն իրականացնում են ՀայՓոստը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները:ՀայՓոստում հիշեցրել են, որ Հայաստանի մասնակիցները երկու անգամ հայտնվել են Համաշխարհային փոստային միության հայտարարած նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթի լավագույն տասնյակում: Tweet Դիտում՝ 1165