Խոշորագույն FTX կրիպտոբորսան կարող է ընդլայնել իր գործունեությունը Վրաստանում
21.02.2022 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ happycoin.club

Ինչպես հաղորդում է NewsGeorgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է կրիպտոարժույթների եւ ածանցյալների բորսաների գործունեության աճող դինամիկան ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։ Նշվել է կայուն եւ բարենպաստ բիզնես միջավայրը, ինչպես նաեւ Վրաստանում ներդրողների համար հնարավորությունները։
Ղարիբաշվիլին FTX-ի հիմնադրին առաջարկել է դիտարկել Վրաստանում իր տարածաշրջանային գրասենյակի կամ հաճախորդների սպասարկման ծառայության ընդլայնման հարցը։ Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը ողջունում է ներդրողների հետաքրքրությունը եւ պատրաստ է խթանել օտարերկրյա ուղղակի ներդրումները երկրում։
«Ես լավ հնարավորություն ունեցա խոսելու ապագա համագործակցության զարգացման մասին FTX-ի հիմնադրի եւ գլխավոր տնօրենի հետ: Վրաստանի դիրքը, մեր երկրի կայուն եւ բարենպաստ բիզնես միջավայրը շատ լավ հարթակ են ստեղծում կրիպտոարժույթների եւ ածանցյալների բորսայի գործունեության ընդլայնման համար ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ արտերկրում»,- հանդիպումից հետո գրել է Ղարիբաշվիլին իր Twitter-ում։
FTX-ը կրիպտոարժութային կենտրոնացված բորսա է, որի կենտրոնակայանը գտնվում է Բահամյան կղզիներում: 2021 թվականի դրությամբ հարթակն ուներ ավելի քան մեկ միլիոն գրանցված օգտատեր, իսկ դրա օրական առեւտրային ծավալը կազմում էր միլիարդավոր դոլարներ:
«FTX-ի հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդին անվանում են «նոր Մարկ Ցուկերբերգ»: Անցած տարի $22,5 միլիարդ կարողությամբ նա դարձավ աշխարհի մինչեւ 30 տարեկան ամենահարուստ միլիարդատերը՝ ըստ Forbes-ի»,- գրում է պարբերականը:
Banks.am-ը հիշեցնում է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել էր նաեւ Jigsaw ընկերության գլխավոր տնօրեն Ջարեդ Քոհենի հետ։ Jigsaw-ը Google-ի կառուցվածքային ստորաբաժանումն է, որը զբաղվում է թվային սպառնալիքներին հակազդմամբ:
Կառավարության ղեկավարն առաջարկել էր նրան Վրաստանում ստեղծել տարածաշրջանային կենտրոն եւ հրավիրել էր Jigsaw-ի պատվիրակությանը Թբիլիսի՝ համագործակցության հնարավոր ոլորտները որոշելու համար։
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: