Jigsaw ընկերությունը, որը Google-ի կառուցվածքային ստորաբաժանումն է եւ զբաղվում է թվային սպառնալիքների հակազդմամբ, կարող է սկսել աշխատել Վրաստանում, հաղորդում է NewsGeorgia-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին հանդիպել է Jigsaw ընկերության գլխավոր տնօրեն Ջարեդ Քոհենի հետ։Կառավարության ղեկավարն առաջարկել է նրան Վրաստանում ստեղծել տարածաշրջանային կենտրոն եւ հրավիրել է Jigsaw պատվիրակությանը Թբիլիսի՝ հետագա համագործակցության հնարավոր ոլորտները որոշելու համար։ Այս փուլում առաջնահերթությունների թվում է կիբեռանվտանգության ոլորտում վրացի մասնագետների հմտությունների զարգացումը։Վարչապետը հաստատել է, որ Վրաստանի համապատասխան մասնագիտական շրջանակների ներկայացուցիչները պատրաստ են միանալ հատուկ դասընթացներին։ Ղարիբաշվիլին ասել է, որ դա «կնպաստի երկրում տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը եւ վրացական հաստատությունների կայունության ամրապնդմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարում»։ 18.01.2022 | 16:40 Թբիլիսիում եւ Գոնիոյում ֆինանսական հատուկ գոտիներ կստեղծվեն Jigsaw-ը տեխնոլոգիական ինկուբատոր է, որը մաս է կազմում Alphabet-ին՝ Google-ի «մայր» ընկերությանը: Նախկինում այն կոչվում էր Google Ideas եւ հենց այս անվանմամբ հայտնի դարձավ աշխարհին։Jigsaw-ի կենտրոնակայանը Նյու Յորքում է, ընկերությունը զբաղված է համաշխարհային խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ գտնելով՝ սկսած «ծայրահեղականության դեմ պայքարից» մինչեւ առցանց գրաքննություն եւ տեղեկատվությանը հասանելիության պաշտպանություն: Ընկերության ամենահայտնի պրոդուկտներից է Assembler ծառայությունը, որի միջոցով լրագրողներն ու հետազոտողները կարող են որոշել՝ իրենց դիմացի լուսանկարն օրիգինալ է, թե կեղծ։ Tweet Դիտում՝ 3491