Կարս-Գյումրի երկաթուղին կարող է վերականգնվել ամենակարճ ժամանակատվածում

25.08.2008 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ն հայտարարում է ամենակարճ ժամանակահատվածում Կարս-Գյումրի երկաթուղու## վերականգնման հնարավորության մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել է “Հարավկովկասյան երկաթուղու” գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովը, կողմերի համաձայնության դեպքում թուրք մարզասերների Հայաստան ժամանելու նախօրեին “Հարավկովկասյան երկաթուղին” պատրաստ է վերականգնել հաղորդակցությունը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ` Կարսն ու Գյումրին իրար միացնող “Ախուրյան 2” երկաթգծի միջոցով:

Ալեքսանդր Կուզնեցովի խոսքերով, “Հարավկովկասյան երկաթուղին” պատրաստ է նաեւ ամենակարճ ժամկետներում վերականգնել երկու երկրների միջեւ ուղեւորա եւ բեռնափոխադրումները:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ “Հարավկովկասյան երկաթուղու” գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ տեխնիկապես անհնար է կարճ ժամկետներում վերականգնել Իգդիր-Երեւան երկաթուղին:

Դիտում՝ 5793

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW