G20 երկրների ֆինանսիստները հանդես են եկել հայտարարությամբ
19.02.2022 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ wp-content

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է G20 երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հայտարարության մեջ՝ Ինդոնեզիայում կայացած հանդիպման արդյունքներով՝ հրապարակված ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության կողմից։
Ըստ փաստաթղթի՝ «ակնկալվում է, որ վերականգնումը կլինի ոչ միաժամանակյա», մասնավորապես՝ «պատվաստանյութերին անհավասար հասանելիության պատճառով»:
Հայտարարության մեջ նշվում է, որ «մատակարարման խափանումները, առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունը ու ապրանքների, ներառյալ՝ էներգակիրների գների աճը, նույնպես ավելացրել են գնաճային ճնշումները մի շարք երկրներում եւ պոտենցիալ ռիսկեր են ներկայացնում համաշխարհային տնտեսության վիճակի մասին կանխատեսումներ ներկայացնելու առումով»:
«Մենք կշարունակենք ամրապնդել համաշխարհային մատակարարման շղթաների կայունությունը: Մենք նախկինի պես զգոն ենք եւ ուշադիր հետեւում ենք՝ ինչպես են այս մարտահրավերները ազդում մեր երկրների տնտեսությունների վրա։ Մենք նաեւ շարունակում ենք հետեւել լուրջ միջազգային ռիսկերին, այդ թվում՝ աճող աշխարհաքաղաքական լարվածության եւ մակրոտնտեսական եւ ֆինանսական խոցելիության հետ կապված: Մենք կանցկացնենք ավելի համակարգված վերլուծություն կլիմայի փոփոխության հետ կապված մակրոտնտեսական ռիսկերի, ինչպես նաեւ անցումային տարբեր գործընթացների ծախսերի եւ օգուտների վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների այս հանդիպումը կանցկացվի խառը ձեւաչափով։ Նախատեսվում էր, որ որոշ մասնակիցներ հանդես կգան անձամբ, ոմանք էլ՝ տեսակապով։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: