Wizz Air-ը կիրականացնի Լառնակա-Երեւան-Լառնակա եւ Հռոմ-Երեւան-Հռոմ չվերթերը

18.02.2022 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wizz Air #Լառնակա #Հռոմ
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա-Երեւան-Լառնակա երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունում նշել են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի օրերին:

Ավիաընկերության Հռոմ-Երեւան-Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից եւ կիրականացվեն երկուշաբթի եւ ուրբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 11535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai