ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան 5% զեղչ ապառիկ վարկավորմամբ գնումների դեպքում
16.02.2022 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Առաջարկի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները ողջ շաբաթվա ընթացքում կարող են ապառիկ վարկավորմամբ գնել ապրանքներ՝ շահավետ պայմաններով: Մինչեւ փետրվարի 21-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում նշված գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկ ձեւակերպելու դեպքում հաճախորդները կստանան հավելյալ զեղչ՝ վարկի գումարի 5%-ի չափով, բացի տվյալ ապրանքատեսակի վրա այդ պահին խանութում գործող զեղչից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ վարկը տրամադրվում է հենց տեղում։ Ստանալ վարկային միջոցներ կարելի է նաեւ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ կամ խանութ այցելելու:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդներին առաջարկում է ապառիկ վարկեր ապրանքների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչեւ 4.5 մլն ՀՀ դրամ գումարի չափով: Վարկի ժամկետը 3-ից 60 ամիս է: Եթե հաճախորդը գնում է մեկից ավելի ապրանք եւ ակցիայի շրջանակում դիմում է մեկից ավելի ապառիկ վարկ ստանալու համար, ապա զեղչը կիրառվում է յուրաքանչյուր գնման համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: