ՌԴ-ից ՀՀ ապրանք ներմուծողները չեն վճարել շուրջ 1.5 մլրդ դրամի հարկային պարտավորություն
15.02.2022 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ dnaindia.com

Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում փաստացի այլ տնտեսավարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ եւ հեռախոսի աքսեսուարներ:
Պարզվել է, որ ընկերություններն այդ ընթացքում խուսափել են առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1.5 մլրդ դրամի հարկեր վճարելուց, որոնց մասով հարուցվել են քրեական գործեր:
Վերը նշված անձանց փաստացի պատկանող ընկերություններից մեկը՝ «Ռեսպեկտ Ռայթ» ՍՊԸ-ն 2021թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 700 մլն դրամ ինվոյսային արժեք ունեցող հագուստ, սակայն որեւէ իրացում չի ձեւակերպել` թաքցնելով ներմուծված հագուստի իրական շահառուներին:
Միաժամանակ, հարկային մարմին ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերում նշելով ակնհայտ կեղծ տվյալներ` չարամտորեն խուսափել է շուրջ 122 մլն դրամ ներմուծման ԱԱՀ-ի վճարումից:
Ներկայում ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են, որոնց վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: