Bloomberg. նավթի գների աճը կրկնակի հարված է համաշխարհային տնտեսությանը

15.02.2022 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #նավթ #գներ
Նավթը`աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին 2014 թվականից ի վեր առաջին անգամ մոտենալով $100-ի նշագծին, միաժամանակ նվազեցնում է համաշխարհային տնտեսական աճի հեռանկարները եւ արագացնում գնաճը, գրում է The Bell-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Bloomberg-ի տնտեսական մոդելի համաձայն, եթե նավթի գները մինչեւ այս տարվա փետրվարի վերջ աճեն մինչեւ $100 (2021 թվականի վերջի $70-ից), ապա երկրորդ կիսամյակում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գնաճը կավելանա 0,5 տոկոսային կետով։ Իսկ մեկ բարելի դիմաց $150-ը գրեթե կկանգնեցնի համաշխարհային աճը եւ գնաճը կհասցնի 7%-ի, կանխատեսում է JPMorgan Chase-ը։

Իսկ Goldman Sachs-ը, որը երրորդ եռամսյակում նավթի գինը կանխատեսում է $100, կարծում է, որ ընթացիկ միջակայքում գնանշումների 50%-ով աճը արագացնում է համաշխարհային գնաճը միջինում 60 բազիսային կետով, ընդ որում ամենաշատը տուժում են զարգացող տնտեսությունները:

Միաժամանակ, էներգակիրների գներն այլեւս  այդքան չեն ազդում տնտեսության վրա, որքան նավթի արդյունահանման ոլորտում թերթաքարային հեղափոխությունից առաջ։ Ըստ Moody’s-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդիի, այժմ բարելի դիմաց յուրաքանչյուր $10-ը նվազեցնում է ՀՆԱ-ի աճը հաջորդ տարվա համար 0,1 տոկոսային կետով` նախկինում  0,3 - 0,4 տոկոսային կետի համեմատ։

Oxford Economics-ի վերլուծաբան Պրիյանկա Կիշորեի գնահատմամբ՝ նավթի գնի յուրաքանչյուր $10-ը համաշխարհային ՀՆԱ-ն նվազեցնում է 0,2 տոկոսային կետով։ «Շարունակվող արագ աճը որոշ երկրներում կարող է հանգեցնել ռեցեցիային մոտ պայմանների, հատկապես հարկաբյուջետային քաղաքականության խստացման պարագայում»,- կարծում է փորձագետը:

Վերջերս ԱՄՀ-ն 2022թ․-ի գնաճի կանխատեսումը զարգացած երկրների համար 2,3%-ից բարձրացրեց մինչեւ 3,9%, իսկ զարգացող տնտեսությունների համար սահմանեց միջինում 5,9%: «Գնաճի բազմամյա բարձր ցուցանիշների եւ գների աճի կանխատեսումների անորոշության պայմաններում վերջին բանն ինչ պետք էր համաշխարհային տնտեսությանը, դա էներգակիրների գների հերթական բարձրացումն էր։ Բայց դա հենց այն է, ինչ տեղի է ունենում», - վերջերս նշել էին HSBC Global Research-ի տնտեսագետները:
Դիտում՝ 4996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW