ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարն ավիավառելիքի ներկրման հետ կապված իրավիճակը համարում է “ամենաքիչ լարվածը”

20.08.2008 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ավիավառելիքի նեկրման հետ կապված իրավիճակը ներկայումս## կարելի է անվանել ամենաքիչ լարվածը, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

“Բազմամյա փորձից ելնելով` Հայաստանն արդեն երկար ժամանակ ավիավառելիք է ներկրում նաեւ օդային ճանապարհով: Բացի այդ, Հայաստանում ավիավառելիքը պահեստավորվում է, եւ դեֆիցիտի սպառնալիք չկա”,- ասել է Գուրգեն Սարգսյանը:

Նախարարը նշել է, որ Իրանի հետ պայմանավորվածության համաձայն առաջիկայում ավիավառելիքի ներկրում կսկսվի նաեւ այդ երկրից:

Դիտում՝ 6355

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW