Raiffeisenbank-ը բացահայտել է փողի եւ սիրո միջեւ կապը

14.02.2022 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Raiffeisenbank #Սուրբ Վալենտինի օր #հարցում
Հարցված ռուսաստանցիների 42%-ը կարծում է, որ փողը միայն ամրապնդում է սերը, իսկ 11%-ը՝ փչացնում է այն։ Միաժամանակ, հարցվածների 47%-ը գտնում է, որ գումարի հետ կապված հարցը ոչ մի կերպ չի ազդում հարաբերությունների վրա։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է ստացել Raiffeisenbank-ն առցանց հարցման ընթացքում, որին մասնակցել է երկրի յոթ խոշոր քաղաքների, այդ թվում՝ Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի ավելի քան 2000 բնակիչ` 60%-ը կանայք, 40%-ը՝ տղամարդիկ (18-ից մինչեւ 55 տարեկան)։

Միաժամանակ, հարցվածների 46%-ը խոստովանել է, որ փողի համար վիճում է իր երկրորդ կեսի հետ, քանի որ գումարը քիչ է, կամ պարզապես չեն կարողանում պայմանավորվել, թե ինչի վրա խնայել (31%) եւ ինչի վրա ծախսել (26%): Ընդ որում, 66%-ը վստահ է, որ միմյանց միջեւ ծախսերի հարցը լուծվել է ինքն իրեն, իսկ հարցվածների 32%-ը քննարկել եւ կարողացել է գտնել բոլորի համար ընդունելի լուծում։ Եվս 2%-ը խոստովանել է, որ չեն կարողանում պայմանավորվել գումարի շուրջ։

Հատկանշական է, որ Սուրբ Վալենտինի օրը ռուսաստանցիները պատրաստ չեն մեծ գումարներ ծախսել։ Այսպես, մեծամասնությունը զուգընկերոջ համար անակնկալ է պատրաստում 1-3 հազ․ ռուբլու չափով (44%) եւ դրա դիմաց ակնկալում է հավասար արժեքի նվեր (42%)։ Հարցվածների 23%-ն ակնկալում է ավելի թանկ նվեր մատուցել՝ 3-5 հազ․ ռուբլու սահմանում, իսկ 24%-ը պատրաստվում է դա անել:

Raiffeisenbank-ի մանրածախ հատվածի վարկային ռիսկերի վարչության ղեկավար Ալեքսեյ Կրամարսկու խոսքով՝ զույգերը բարձրակարգ վարկառուներ են։ Այսպես, ըստ վիճակագրության, չամուսնացածները 20%-ով ավելի հաճախ են խախտում վարկային քարտերի ժամկետները, իսկ սպառողական վարկերի դեպքում՝ 30%-ով։

«Բանկի հաճախորդներից, ովքեր օգտվում են տարբեր վարկային պրոդուկտներից, մեծամասնությունն ընտանիք ունեցող մարդիկ են։ Օրինակ՝ ամուսնացած զույգերին տրամադրում ենք հիփոթեքային վարկերի մոտ 68%-ը, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ օգնում ենք նրանց ավելի երջանիկ դառնալ՝ բարելավելով իրենց կենսապայմանները»,- ընդգծել է բանկի ներկայացուցիչը։
Դիտում՝ 5232
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW