Հայտնի ներդրող, Soros Fund Management-ի հիմնադիր Ջորջ Սորոսը գնել է էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան Rivian Automotive ստարտափի մոտ 20 միլիոն բաժնետոմս, հաղորդում է Reuters-ը։Մասնավորապես, 19 835 761 բաժնետոմսի համար նա վճարել է մոտ $2 միլիարդ, ինչը Soros Fund Management-ը դարձնում է ընկերության խոշորագույն ներդրողներից մեկը։Ակնկալվում է, որ Rivian-ը, որը 20%-ով պատկանում է Amazon-ին, էլեկտրոնային առեւտրի հսկային կտրամադրի ավելի քան 100 000 էլեկտրական բեռնատար:2021 թվականի դեկտեմբերին Rivian-ը հայտարարել էր, որ ակնկալում է արտադրության անկում «մի քանի հարյուր մեքենայով»՝ մատակարարման շղթայի սահմանափակումների պատճառով: Մասնավորապես, անցած տարի ընկերությունը նախատեսում էր ավելացնել արտադրությունը եւ թողարկել 1200 ավտոմեքենա՝ շուկայի առաջատար Tesla-ի հետ մրցակցելու համար։ 08.09.2021 | 14:51 Սորոսը «ողբերգական սխալ է» համարում Չինաստան ուղղվող ներդրումները Rivian Automotive Inc.-ը հիմնադրվել է 2009 թվականին (Իրվին, Կալիֆորնիա): Անցած տարվա նոյեմբերին ընկերությունն անցկացրեց IPO, որը Rivian-ին հնարավորություն տվեց ներգրավել մոտ $12 միլիարդ՝ աճը ֆինանսավորելու համար: Իր մեծությամբ այս IPO-ն դարձավ վեցերորդն ամերիկյան բորսայի պատմության մեջ։ IPO-ի ընթացքում ընկերությունը գնահատվել էր $76,4 միլիարդ, իսկ առքուվաճառքի առաջին օրը կապիտալիզացիան գերազանցեց 90 միլիարդը։Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը մեկնաբանել էր իր գլխավոր մրցակցի հաջողված IPO-ն։ «Եղել են հարյուրավոր ավտոմոբիլային ստարտափներ՝ եւ էլեկտրական, եւ ավանդական, սակայն Tesla-ն ամերիկյան միակ ավտոարտադրողն է, որը վերջին 100 տարվա ընթացքում հասել է արտադրության բարձր ծավալների եւ դրամական միջոցների դրական հոսքերի»,- Twitter-ում գրել էր միլիարդատերը: Մասկն ընդգծել էր, որ «իսկական ստուգումը» կլինի Rivian-ի՝ «արտադրության բարձր մակարդակի եւ դրամական միջոցների անկորուստ հոսքերի հասնելու» կարողությունը։ Tweet Դիտում՝ 8494