Հայտնի ներդրող, Soros Fund Management-ի հիմնադիր Ջորջ Սորոսը կարծում է, որ աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը՝ BlackRock-ը սխալ է գործում՝ միլիարդավոր դոլարներ ներդնելով Չինաստանում:Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին Սորոսը գրել է The Wall Street Journal-ի համար սյունակում այն բանից հետո, երբ BlackRock-ն օգոստոսին սկսել էր Չինաստանում ներդրումային պրոդուկտներ առաջարկել ֆիզիկական անձանց: Դրանից երկու ամիս առաջ ընկերությունը թույլատվություն էր ստացել՝ դառնալու առաջին ներդրումային հիմնադրամը Չինաստանում, որն ամբողջովին պատկանում է օտարերկրյա ներդրողներին։Օգոստոսի կեսերին BlackRock-ի հետազոտական ստորաբաժանումը հայտարարել էր, որ Չինաստանն այլեւս չպետք է դիտարկվի որպես զարգացող շուկա, եւ առաջարկել էր ներդրողներին եռապատկել իրենց դիրքերը տարածաշրջանի բաժնետոմսերում:«Չինաստանը ոչ բավականաչափ է ներկայացված համաշխարհային ներդրողների պորտֆելներում, ինչպես նաեւ, մեր կարծիքով, գլոբալ ինդեքսներում»,- Financial Times-ին տված հարցազրույցում ասել է BlackRock Investment Institute-ի (BII) գլխավոր ներդրումային մասնագետ Վեյ Լին: Փորձագետը նշել է, որ Չինաստանն ունի «բաժնետոմսերի եւ պարտատոմսերի երկրորդ ամենամեծ շուկան» եւ պորտֆելներում պետք է ավելացնել ավելի շատ չինական ակտիվներ:«Այժմ Չինաստան միլիարդավոր դոլարներ ներարկելը ողբերգական սխալ է: Սա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի BlackRock-ի հաճախորդների համար գումարի կորստի եւ, որ ավելի կարեւոր է, կվնասի ԱՄՆ-ի եւ ժողովրդավարական այլ երկրների ազգային անվտանգության շահերին»,- նշել է Սորոսը:Նրա խոսքով՝ BlackRock-ը սխալ է հասկանում Սի Ծինփինի կառավարման ռեժիմը, որը «չինական բոլոր ընկերություններին դիտարկում է որպես միակուսակցական պետության գործիքներ», ինչը «ոչ մի լավ բան չի խոստանում օտարերկրյա ներդրողներին»: Tweet Դիտում՝ 1923