Ֆրանսիական Credit Agricole SA բանկի զուտ շահույթը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճել է ավելի քան 10 անգամ եւ կազմել €1,43 միլիարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի €124 միլիոնի դիմաց, հաղորդում է Finmarket-ը: Այս ցուցանիշն ավելի բարձր է, քան FactSet-ի կողմից հարցված վերլուծաբաններինը, որոնք միջին հաշվով կանխատեսում էին €1,26 միլիարդի շահույթ:Բանկի հասույթն աճել է 11%-ով եւ կազմել €5,82 միլիարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի €5,25 միլիարդի դիմաց, ասված Credit Agricole-ի հաղորդագրության մեջ։Բանկի առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության գործակիցը դեկտեմբերի վերջին կազմել է 11,9%՝ գերազանցելով սեփական նպատակային ցուցանիշը՝ 11%:Credit Agricole-ի կապիտալիզացիան վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 37%-ով եւ կազմել մոտ €41 միլիարդ: Tweet Դիտում՝ 5234