ՀայՓոստը տեղեկացնում է, որ մարտի 1-ից նախատեսվում է սահմանել մեծաքանակ «առաքանիների մուտքի վճար»: Մեկ օրվա ընթացքում առանց առաքանիների նախնական գրանցման, 10-ից ավել առաքանի փոստային բաժանմունք հանձնելու պարագայում, սկսած 10-րդ առաքանուց, կգանձվի 200 դրամ վճար՝ յուրաքանչյուր առաքանու համար: ՀայՓոստից նաեւ հայտնում են, որ սպասարկման որակի բարելավման ռազմավարության շրջանակներում ներդրվել է նոր Envelope համակարգ, որից օգտվելու պարագայում վերոնշյալ 200 դրամները չեն գանձվի: Այս համակարգի շնորհիվ հնարավոր է արագացնել մեծաքանակ նամակների առաքման գործընթացը, որի շնորհիվ կպակասեն նաեւ հերթերը փոստային բաժանմունքներում: Envelope համակարգի միջոցով հնարավոր է ինքնուրույն մուտքագրել, մշակել եւ անմիջապես ծրարների վրա տպագրել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը եւ րոպեների ընթացքում նամակների կապոցը հանձնել փոստի բաժանմունքի աշխատակցին:Այն թույլ է տալիս կազմակերպել առաքանու տվյալների փոխանցումը փոստին թվային տարբերակով: Envelope համակարգը նաեւ հնարավորություն կտա իրական ժամանակում հետեւել առաքանիների կարգավիճակներին եւ հաշվեկշռին, պահպանել առաքանիների հաշվետվությունը, ավտոմատացնել ծրարի ձեւավորումը՝ խնայելով ռեսուրսներ: Envelope համակարգի օգտագործումը կօգնի. - Խնայել ժամանակ- Իրականացնել ծախսերի վերահսկողություն- Ստանալ հաշվետվություններ:Բազմաթիվ ընկերություններ եւ պետական գերատեսչություններ արդեն օգտվում են Envelope համակարգից: Envelope համակարգին միանալը չի նախատեսում հավելյալ վճարներ: Tweet Դիտում՝ 12080