ԱԺ-ում ներկայացվել է ՓՄՁ հարկային վարչարարության կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը
19.08.2008 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի հարկային պետական ծառայության պետի## առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը այսօր խորհրդարանի արտահերթ նստաշրջանում ներկայացրել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ հարկային վարչարարության կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ահարոն Չիլինգարյանը տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում “ԱԱՀ մասին”, “Հարկերի մասին”, “Եկամտահարկի մասին”, “Շահութահարկի մասին”, “Պարտադիր սոցիալական վճարների մասին” օրենքներում:
“Նախատեսվում է վերացնել պարզեցված հարկը եւ ԱԱՀ-ից ազատել ՓՄՁ այն սուբյեկտներին, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 50 մլն դրամը”,- ասել է Ահարոն Չիլինգարյանը` ավելացնելով, որ նախատեսվում է ԱԱՀ վճարումից ազատված տնտեսական սուբյեկտներից գանձել շահութահարկ` նվազագույնը ամսեկան շրջանառության 1%-ի չափով:
Առաջարկված փոփոխությունների համաձայն, ամեն ամիս ԱԱՀ են վճարելու այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 100 մլն դրամը` այժմյան 60 մլն-ի փոխարեն: “Պարտադիր սոցիալական վճարումների ծավալը տվյալ սուբյեկտների համար այժմյան 5-15%-ից կկրճատվի մինչեւ 3%”,- ասել է Ահարոն Չիլինգարյանը:
Նրա խոսքերով, օրինագծերի առաջարկված փաթեթը թույլ կտա ՓՄՁ-ի համար մշակել պարզ չափորոշիչներ եւ ազատել այն բարդ հաշվապահական հաշվարկներից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: