JTI Armenia-ն ճանաչվել է 2022 լավագույն գործատու

07.02.2022 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#JTI Armenia
Ութերորդ տարին անընդմեջ JTI Արմենիա-ն հավաստագրվել է որպես Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում եւ աշխարհում:

Լավագույն Գործատուների Ինստիտուտը հանդիսանում է առաջատար մարդկանց հետ աշխատելու նորարարական փորձի ճանաչման ոլորտում: Այս տարի այն գնահատել է JTI-ը հատկապես ընկերությունում հավասար հնարավորությունների եւ հավասար վարձատրության ներդրման համար՝ ինչը 2021 թվականի նոյեմբերին հաստատվել էր EY ընկերության կողմից, երբ վերջիններիս կողմից JTI-ին շնորհվեց Գլոբալ հավասարության ստանդարտի (GES) առաջին վկայականներից մեկը, ինչպես նաեւ աշխատակիցների բարեկեցությանն ուղղված համաշխարհային առաջատար նախաձեռնությունների համար, ինչպիսիք են ճկուն աշխատանքային միջոցառումները, առաջադեմ գլոբալ ընտանեկան արձակուրդի քաղաքականությունը, որը ներդրվել է 2021 թվականին, եւ կանանց դերի հզորացման ծրագրի՝ TOGETHER-ը։

«Պատիվ է եւս մեկ անգամ ստանալ Լավագույն Գործատուների Ինստիտուտի կողմից տրվող հավաստագիրը: Ամեն ինչի հիմքում մեր մարդիկ են, այդ իսկ պատճառով մենք նպատակ ունենք նրանց առաջարկել հնարավորինս լավագույն աշխատանքային միջավայր:  Մեր ավելի քան 40,000 գործընկերներին զարգանալու հնարավորություն տալը եւ նրանց ներուժն իրագործելու համար հարմարավետ պայմաններ ու աջակցություն տրամադրելը մեզ համար կարեւորագույն նշանակություն ունի», - ասել է JTI Բելառուսի եւ Կովկասյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Սերգեյ Բուքսան:

«Մենք ուրախ ենք, որ JTI-ը պահպանել է իր տեղը աշխարհի  Լավագույն Գործատուների շարքում: Նրանք պետք է հպարտ լինեն՝ մարդկանց հետ աշխատելու համաշխարհային առաջատար լինելու իրենց կարգավիճակով, եւ այն շարունակական նվիրվածության համար, որ ցուցաբերում են ամբողջ աշխարհում իրենց բոլոր աշխատակիցների բարեկեցությունը բարելավելու համար: Նրանց վերջին հաջողությունը՝ որպես Գլոբալ Հավասարության Գործատու ճանաչվելը, չափանիշ է հանդիսանում, այն ընկերությունների համար, ովքեր նույնպես ցանկանում են դառնալ Լավագույն գործատու»,- ասել է Լավագույն գործատուների ինստիտուտի գործադիր տնօրեն Դեյվիդ Փլինքը:

JTI-ը մեծ նպատակներ է սահմանել՝ ներկա եւ ապագա տաղանդներին օգտակար լինելու, աջակցելու եւ ներգրավելու համար: Կազմակերպությունը կշարունակի կենտրոնանալ աշխատակիցների բարեկեցության վրա՝ հարմարեցնելով եւ բարելավելով ընկերության աշխատանքային միջավայրը՝ լինի դա գրասենյակում, թե՝ տանը: Ներկա աշխատակիցներին հասանելի կլինեն բազմաթիվ հեռահար թիմային նախաձեռնություններ՝ կենտրոնանալով աշխատանք-կյանք առողջ հավասարակշռության եւ անձնական զարգացման վրա, իսկ ապագա աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու JTI-ի «Make It Bright Challenge» ծրագրին, որտեղ ամբողջ աշխարհից ուսանողները մրցում են վճարովի գլոբալ պրակտիկայի համար, ինչը կարող է հնարավորություն տալ հետագայում հիմնական աշխատանքի անցնել ընկերությունում: Այս ծրագրերը, ի լրումն համաշխարհային առաջատար այլ նախաձեռնությունների, կամրապնդեն JTI-ի Լավագույն Գործատուի կարգավիճակը:
Դիտում՝ 7158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW