Ոգեշնչել, առաջնորդել եւ նվաճել. DEEP Agency-ն ռեբրենդինգ է արել

05.02.2022 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#DEEP | MARKETING.BRANDING #Սոնա Մանուկյան #Աննա Գյուլխասյան
DEEP Agency-ն ներկայանում է նոր բրենդինգով: Ընկերությունն արդեն կրում է DEEP | MARKETING.BRANDING անվանումը, որն արտահայտում է ընկերության նորարարական լուծումներն ու շուկային խորքային տիրապետելու կարողությունը:

DEEP-ը մարքեթինգի եւ բրենդինգի ամբողջական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին: Մի քանի տարվա ընթացքում ընկերությունը հասցրել է դիրքավորվել որպես առաջատար ընկերություն եւ իր տեղն է հաստատել մրցունակ շուկայում: Թիմը բաղկացած է ամբիցիոզ դիզայներներից, մարքեթոլոգներից, ծրագրավորողներից եւ IT ոլորտի այլ մասնագետներից, որոնց ընդհանուր աշխատանքային փորձը գերազանցում է 20 տարին: DEEP-ն ունեցել է 100-ից ավել գործընկերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Պուերտո Ռիկոյից եւ այլն: DEEP-ին հաջողություն է բերում ոչ միայն խնդիրներին թրենդային ու կրեատիվ լուծումներ տալու կարողությունը, այլեւ խնդիրը արմատապես ուսումնասիրելու, խորապես հասկանալու եւ վերլուծելու կարողությունը:

DEEP-ը մասնագիտացած է iGaming-ի, ֆինանսական տեխնոլոգիաների եւ առողջապահական ոլորտներում: Ընկերության՝ նշված ոլորտներում մասնագիտացումը չի սահմանափակում նրանց գործունեությունն այլ ոլորտներում: Ռեբրենդինգի հիմքում ընկերության զարգացումն ու աճն է, որի շնորհիվ մեծանում է նաեւ ընկերության ազդեցությունը ոլորտում:

«DEEP-ում մենք հավատում ենք, որ հաջողված նախագծերի հիմքում շուկայի խորը ուսումնասիրությունն ու տիրապետումն է: C մակարդակի մասնագետների հետ տարիների աշխատանքը, մարքեթինգային ու բրենդինգային բարդ նախագծերի իրականացումը մեզ ցույց են տվել, թե ինչ խնդիրներ ու ձախողումներ կարող են առաջանալ պրոցեսների ժամանակ, իսկ մենք սովորել ենք լուծել դրանք առավել արդյունավետ կերպով»,- նշում է ընկերության համահիմնադիր Աննա Գյուլխասյանը:



DEEP-ն իրականացնում է data-driven ծառայություններ եւ performance մարքեթինգ, որն ընկերությանը մեծ հեղինակություն է բերում ինչպես լոկալ, այնպես էլ միջազգային շուկայում: Հիմնվելով ունեցած դատայի եւ կատարած շուկայի վերլուծության վրա, DEEP-ը կազմում է մարքեթինգային պլան եւ ստրատեգիա՝ ըստ բիզնես կարիքների:

DEEP թիմում հավաքված են մասնագետներ, որոնք կրում են նույն արժեհամակարգը, մասնավորապես՝ աշխատանքի մեջ: «Որպես արագ զարգացող ընկերություն մեզ համար կարեւոր է ունենալ հստակ արժեքներ, որոնք ընդհանուր կլինեն ամբողջ թիմի համար եւ կզարգացնեն DEEP մշակույթը, մեր բրենդը եւ բիզնես ստրատեգիան», - նշում է Աննան:

Շարունակելով միտքը, DEEP-ի համահիմնադիր Սոնա Մանուկյանն ավելացնում է. «Այն հիմնական արժեքները, որոնք կրում ենք թիմում, հզոր ուժ են, որի շնորհիվ մեր ընկերության իրական ներուժն իրագործվել եւ շարունակում է մեծանալ ոլորտում: Մենք սովորում ենք արագ, համբերատար ենք, բաց ենք առաջարկների, քննարկումների, առողջ քննադատության համար, սովորում ենք իրարից ու սիրում ենք այն, ինչ անում ենք: Արդյունքում մենք հաղթում ենք միասին, ինչն էլ ամենակարեւորն է DEEP մշակույթում»:

«Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել մեր գործընկերներին՝ տարիների համագործակցության եւ վստահության համար»,- ավելացնում է Աննան:

DEEP-ում մեր առաքելությունն է տրամադրել բարձրակարգ եւ տվյալների վրա հիմնված ծառայություններ` դառնալով միջազգային առաջատար performance marketing & branding ծառայություններ մատուցող ընկերություն: «Ոգեշնչել, հրահրել եւ մարտահրավեր նետել՝ հիանալի կատարման միջոցով»,- նշում է Սոնան: «Մեր աշխատանքի հիմքում ընկած է գիտելիքն ու փորձը, համբերատարությունն ու անդադար սովորելու պատրաստակամությունը»,- ասում է Աննան:

Թիմում հավաքված են մասնագետներ, ովքեր չեն հոգնում սովորելուց, պատրաստ են նոր մարտահրավերների, ոգեշնչված են ու սիրում են այն, ինչ անում են:

deep-logo-25

Ընկերության տեսլականը


Deep-ի տեսլականն է դառնալ համար մեկ ընկերությունը, որը մատուցում է տվյալների վրա հիմնված պրոֆեսիոնալ SAAS ծառայությունների գործիքներ, ինչպես նաեւ բրենդի դիրքորոշման արշավներ՝ ցանկացած B2B եւ B2C iGaming, Ֆինտեխ, կրիպտո, առողջապահական ոլորտների համար:    

DEEP-ը նախագծերի ու ծառայությունների մասին չէ: DEEP-ը էմոցիաների, նպատակների, մարդկանց ու արժեքների մասին է:
Դիտում՝ 7425
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW