Պետական սահմանի անցակետերում եւ ԱՏԳ կենտրոններում կներդրվի էտալոնային մոդել

04.02.2022 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #մաքսային վարչարարություն #ԱՏԳ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը:

Կառավարությունից հայտնել են, որ ծրագրով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում եւ արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոններում էտալոնային մոդելի ներդրում:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սահմանային անցակետերում ստուգումները պետք է իրականացվեն ռիսկերի կառավարման համակարգերի հիման վրա, եւ այս առումով մեծապես կարեւոր է էլեկտրոնային տեղեկատվական բազաների փոխգործելիության ապահովումը:



Մաքսային վարչարարության զարգացման ծրագրով ակնկալվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, արտահանման խթանում, առեւտրի դյուրինացում, կրկնակի հսկողության բացառում, տարանցման ներուժի զարգացում, ներդրումային միջավայրի բարելավում:

Քննարկման ժամանակ նշվել է, որ ծրագիրը մշակվել է ներկայում գործող բիզնես գործընթացների եւ իրավական կարգավորումների, արդի ԱՏԳ ընթացակարգեր ունեցող երկրների փորձի, միջազգային ուղեցույցների ուսումնասիրության հիման վրա:

Մասնավորապես, կատարվել է սահմանահատման եւ մաքսային ձեւակերպումների ընթացակարգերին առնչվող իրավիճակի վերլուծություն, վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ինտեգրված կառավարմանը, տեղեկատվական բազաների փոխգործակցությանը, ռիսկերի կառավարման համակարգերի կիրառմանը եւ այլն:
Դիտում՝ 3313

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW