Հայբիզնեսբանկի եւ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի շրջանակում առաջարկվում է կատարել անկանխիկ գնումներ եւ ստանալ նվերներ: Փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ գործող ակցիայի ժամանակահատվածում Հայբիզնեսբանկի Mastercard քարտերով 10 000 ՀՀ դրամ եւ ավելի անկանխիկ քանակային ամենաշատ գործարքներ կատարած 15 քարտապանները կստանան Iphone 13 Pro: Ակցիայի ընթացքում քարտապանի կողմից կատարված ընդհանուր անկանխիկ գործարքների հանրագումարը պետք է գերազանցի 500 000 ՀՀ դրամը:Որպես անկանխիկ գնում չեն դիտարկվի քարտից քարտ փոխանցումները, կոմունալ եւ այլ վճարումներ:«Եթե դեռ Հայբիզնեսբանկի Mastercard քարտապան չեք, ապա շտապեք: Ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձինք Հայբիզնեսբանկից Mastercard քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով»,- նշել են բանկում:Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 10 59 20 19 , +374 60 37 25 00 , +374 10 59 20 20 հեռախոսահամարներով, WhatsApp` +37494114488, Viber` +37494114488 կամ այցելել Հայբիզնեսբանկի պաշտոնական կայք: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից Tweet Դիտում՝ 6299