Լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մաքսային ծառայության կայացման փուլերին

03.02.2022 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային ծառայություն #ցուցահանդես
Մաքսային ծառայության անցյալն ու ներկան մեկ վայրում․ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կազմակերպել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մաքսային ծառայության կայացման փուլերին։

Ցուցահանդեսն ամփոփում է Հայաստանի մաքսային ծառայության զարգացման ճանապարհը, որի ընթացքում արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետեւողականորեն բարձրացվել է քաղաքացիներին եւ տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը:

«Այսօր մաքսային համակարգը թեւակոխել է բարեփոխումների նոր փուլ, որի մասնակիցը կարող ես լինել նաեւ դու»,- նշել են ՊԵԿ-ում։

Մաքսային ծառայության մասին պատմող ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Երիտասարդական» կայարանում:

Դիտում՝ 1835

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW