Evocabank-ը ներկայացրել է իր նոր պրոդուկտը՝ Ավանդ Symphonic

02.02.2022 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Ավանդ Symphonic
Հունվարի 26-ին Dvin Music Hall-ում տեղի ունեցավ իտալական եւ արգենտինական երաժշտության երեկո, որի ընթացքում Evocabank-ը ներկայացրեց իր նոր պրոդուկտը՝ Ավանդ Symphonic՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ:

«Ներդնելով Ավանդ Symphonic Evocabank-ում՝ դուք կստանաք 0.25%-ով ավելի բարձր եկամուտ, քան Evoca Դասական ավանդի դեպքում, որն էլ հենց կփոխանցվի նվագախմբին: Այսպիսով՝ դուք ձեր ներդրումը կունենաք մշակույթի զարգացման մեջ»,- նշել են բանկում:

Միջոցառման հատուկ հյուրը միջազգային ճանաչում ունեցող իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին էր:

«Evocabank-ը կարեւորում է մշակույթի դերը եւ որպես նորարար ու երիտասարդական բանկ՝ մշտապես մասնակցում է նման հետաքրքիր նախագծերի:

Evocabank-ը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Ինչպես նաեւ 2021թ. SME Banking Club բանկերի միջազգային ասոցիացիայի կողմից բանկն ընդգրկվել է Հայաստանում լավագույն օնլայն բանկերի եռյակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 1615
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW