ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) տեղեկացնում է, որ 2021թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է եւ կազմել 7.7%: 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է ԿԲ կանխատեսումներին համահունչ եւ կազմել 7.3%: ԿԲ-ում նշել են, որ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական վերականգնումը. «Հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում բարձր գնաճային միջավայրը պահպանվում է էներգակիրների ավելի բարձր գների եւ արտադրաշղթաների խաթարումների հետեւանքով։ Միջազգային գների աճն արտահայտվում է նաեւ գործընկեր երկրներում կանխատեսված ցուցանիշների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակով։ Այդ պատճառով գործընկեր երկրների ԿԲ-ները նախանշում են սպասվածի համեմատ դրամավարկային պայմանների ավելի արագ խստացում: Արդյունքում` արտաքին հատվածը ՀՀ տնտեսության վրա դեռեւս կունենա գնաճային ազդեցություն»:ԿԲ գնահատմամբ՝ Հայաստանում համավարակի հերթական ալիքը տարածվում է արագ տեմպերով, սակայն դրա ազդեցությունը տնտեսության վրա գնահատվում է մեղմ:«2021թ.-ի վերջին շինարարության եւ արդյունաբերության ճյուղերում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն։ Խորհուրդը համակարծիք է, որ ամբողջական պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ ի հաշիվ արտաքին պահանջարկի, որը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Վերջինս, ինչպես նաեւ կարգավորվող գների ակնկալվող փոփոխություններն արտացոլվում են գնաճային սպասումների վարքագծում: Ամփոփելով՝ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Քաղաքականության այս գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,- ասված է հաղորդագրությունում: 01.02.2022 | 12:05 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունը դեռեւս բարձր է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում վերեւի ուղղությամբ են։ Ռիսկերի դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը: Tweet Դիտում՝ 2041