Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 5.8%-ով

01.02.2022 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվության ցուցանիշ
2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացվել է 5.8%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 9.9%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար- դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 3.3%-ով, շինարարության ծավալը՝ 7.4%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 1.1%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի 7.8%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.6%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 7.2% եւ 9.9%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 7.6%-ով (պետականը՝ 5.2%-ով, ոչ պետականը՝ 8.4%-ով):

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 17.7%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 19.1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 16.9%-ով:

Այվազյան Աննա
Դիտում՝ 1167
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW