Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը սպառնացել է կիրառել Կիեւի դեմ Մոսկվայի ագրեսիայի դեպքում, կարող են հանգեցնել բարձր գնաճի, ռուսաստանյան ֆոնդային շուկայի փլուզմանը եւ «ֆինանսական խուճապի» այլ ձեւերի։RBC-ի փոխանցմամբ՝ այդպես են կարծում ամերիկյան The New York Times (NYT) թերթի կողմից հարցված վերլուծաբանները։Սակայն սահմանափակումները բացասական հետեւանքներ կունենան նաեւ այլ պետությունների համար, վստահ են փորձագետները։ Նրանք հնարավոր են համարում, որ ԱՄՆ իշխանությունների խոստացած «արագ եւ կոշտ» պատասխանը կարող է ցնցել զարգացած, հատկապես՝ եվրոպական երկրների տնտեսությունները, եւ սպառնալ համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությանը։Պատժամիջոցները, որոնք կսահմանափակեն ռուսաստանյան նավթի եւ գազի արտահանման հնարավորությունները, հզոր զենք կդառնան ռուսաստանյան տնտեսության դեմ եւ, հավանաբար, ամենաարդյունավետ տնտեսական «զսպող միջոցը» Ուկրաինա ներխուժման դեմ, բայց դրանք նաեւ «ցավ կպատճառեն» Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին, կարծում են փորձագետները: Որոշ վերլուծաբաններ NYT-ի հետ զրույցում հնարավոր են համարել, որ Ռուսաստանը կարող է պատասխանել պատժամիջոցներին՝ դադարեցնելով բնական գազի մատակարարումները Եվրոպա կամ իրականացնելով կիբեռհարձակումներ ամերիկյան եւ եվրոպական ենթակառուցվածքների վրա: 31.01.2022 | 09:37 ԵՄ-ն կբանակցի Ադրբեջանի հետ Եվրոպա գազի մատակարարումների ավելացման շուրջ Այն, որ Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ ամերիկյան ֆինանսական հաստատությունների դեմ հաքերային հարձակումների միջոցով, վստահ է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, Rand Corporation-ի վերլուծաբան Սամուել Չարապը։ «Մենք կհարձակվենք նրանց մեծ բանկերի վրա, նրանք էլ, ամենայն հավանականությամբ, կհարձակվեն մեր բանկերի վրա»,- ընդգծել է նա։ Մինչդեռ Մոսկվան հերքում է կիբեռհարձակումների մասին մեղադրանքները։Ջորջ Վաշինգտոնի համալսարանի աշխատակից Մարիա Սնեգովայի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ կոշտ միջոցները կհանգեցնեն նավթի ու գազի գների փոփոխությանը, ինչն իր հերթին կազդի գնաճի վրա։ «Գնաճն ԱՄՆ-ում զսպում է վարչակազմի գործողությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա ցուցանիշները վերջին տարիներին հասել են «աննախադեպ» մակարդակի։Խոսելով Ռուսաստանի համար հետեւանքների մասին՝ Պետդեպարտամենտի պատժամիջոցների գծով նախկին մասնագետ Էդվարդ Ֆիշմանը նշել է, որ ռուսաստանյան խոշոր բանկերի դեմ սահմանափակումները կազդեն երկրի ողջ տնտեսության եւ ռուսաստանցիների կյանքի վրա։ NYT-ի կողմից հարցված փորձագետները զգուշացնում են, որ պատժամիջոցները կունենան տարբեր հետեւանքներ՝ սկսած սննդամթերքի եւ հագուստի գների բարձրացումից մինչեւ ռուբլու կամ ռուսաստանյան շուկաների փլուզման պատճառով կենսաթոշակային վճարումների եւ խնայողությունների վրա բացասական ազդեցությունը: «Դա կարող է աղետ, մղձավանջ լինել ներքին ֆինանսական շուկայի համար»,- ասել է Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն: Tweet Դիտում՝ 2624