Չինաստանը բլոկչեյնի կիրառման լայնածավալ փորձարկում կիրականացնի
31.01.2022 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bbci.co.uk

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կիբեռտարածության վարչակազմի հայտարարությունը։
Ծրագիրը նպատակ ունի «թույլ տալ բլոկչեյն տեխնոլոգիային իր դերը խաղալ տվյալների փոխանակման, բիզնես ընթացակարգերի պարզեցման, ծախսերի կրճատման, սիներգիայի բարելավման եւ վստահելի համակարգերի ստեղծման գործում», ասված է Կիբեռտարածության վարչակազմի հայտարարության մեջ:
Ընտրված քաղաքները, ներառյալ՝ մայրաքաղաք Պեկինը, փորձարկումը կիրականացնեն «համապարփակ» եղանակով, մինչդեռ մյուսները կկենտրոնանան կոնկրետ ոլորտների վրա, ինչպիսիք են արտադրությունը, էներգետիկան, իրավաբանական հարցերը, հեղինակային իրավունքը, անդրսահմանային ֆինանսավորումը, կրթությունը եւ առողջապահությունը, հայտարարել են իշխանությունները։
Նրանց խոսքով՝ բլոկչեյնին առնչվող ենթակառուցվածքը կծավալվի արդյունաբերական նպատակներով տվյալների լայնածավալ փոխանակման համար: Ծրագրին մասնակցող կազմակերպություններին խորհուրդ է տրվում օգտագործել փոխգործունակ, ինչպես նաեւ կայուն սարքավորումներ եւ ծրագրային ապահովում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: