Bloomberg. iPhone-ում հասանելի կլինի քարտով վճարումներ ընդունելու գործառույթը

27.01.2022 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Apple #iPhone #վճարումների ընդունում
Ամերիկյան Apple ընկերությունը նախատեսում է իր iPhone սմարթֆոններում ներդնել բանկային քարտերից անհպում վճարումների ընդունման գործառույթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg-ի աղբյուրները։

Գործակալության տվյալներով՝ այս գործառույթի վրա աշխատանքներն ընթանում են 2020 թվականից, և, ենթադրաբար, դրա  համար կօգտագործվի NFC տեխնոլոգիան, որը ներկայումս կիրառվում է միայն սմարթֆոնով գնումների համար անհպում վճարումների, բայց ոչ միջոցներ ընդունելու համար։

Ինչպես նշում է գործակալությունը՝ գործառույթը թույլ կտա փոքր բիզնեսի սեփականատերերին խնայել հատուկ վճարային տերմինալների գնման վրա։

Ըստ Bloomberg-ի՝ ընկերությունը կարող է նոր գործառույթը ներկայացնել մի քանի ամսից ՝ iOS օպերացիոն համակարգի թարմացման հետ մեկտեղ։ Տեղեկություն այն մասին՝ արդյոք նոր հնարավորությունը հասանելի կլինի բոլոր օգտատերերին, թե միայն ձեռնարկատերերին, դեռևս չկա։
Դիտում՝ 3100

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW