Անհպում վճարումներն այլեւս էկզոտիկ չեն եւ դարձել են առօրյա կյանքի մի մասը։ Մեկ հպումով գնումներ կատարելու, սմարթֆոնով կամ խելացի ժամացույցով վճարելու հնարավորությունն ի հայտ է եկել NFC տեխնոլոգիայի շնորհիվ։Մոտ ապագայում հաշվարկների այս ձեւաչափը կարող է փոխարինել ոչ միայն կանխիկ գումարին, այլեւ դասական բանկային քարտերին։ RBC-ն ներկայացրել է այս տեխնոլոգիայի ստեղծման եւ զարգացման պատմությունը:Ինչ է NFC-ն եւ որտեղ է այն կիրառվումNear field communication-ը (NFC) տվյալների անլար փոխանցման տեխնոլոգիա է: Այն հնարավորություն է տալիս սարքերին փոխանակվել տեղեկատվությամբ միմյանցից ոչ ավել, քան 10 սանտիմետր հեռավորության վրա։ Դրա հիմքում ռադիոհաճախականությունների փոխանակումն է, ուստի NFC-ը կիրառելու համար համացանցի անհրաժեշտություն չկա. սարքերի միացումը կատարվում է ավտոմատ կերպով, հենց որ դրանք գտնվում են տասը սանտիմետրանոց գործողության գոտում: Երբ հաճախորդը կարճ հեռավորության վրա մոտեցնում է քարտը առեւտրային սարքին, կարդացվում է կրիչի ազդանշանը եւ կատարվում վճարում։Պատմության մեջ անհպում վճարումների առաջին լայն կիրառումը տեղի է ունեցել 1995 թվականին Հարավային Կորեայում, որտեղ Սեուլի ավտոբուսային տրանսպորտային ասոցիացիան ուղեւորների համար թողարկեց UPass քարտը: Այն հնարավորություն էր տալիս անհպում վճարել ուղեւորությունների համար։ 1997-ին անհպում վճարման տեխնոլոգիան հայտնվեց Mobil ընկերությունում. բենզալցակայաններում մեքենաների վարորդները հնարավորություն ստացան ժամանակ խնայել՝ վճարելով վառելիքի համար՝ առանց հերթերի: Լուսանկարը՝ wikimedia.org Բանկային քարտերով անհպում վճարումների առաջին միջազգային ստանդարտը 1996 թվականին համատեղ մշակվել է Europay-ի, Mastercard-ի եւ Visa-ի կողմից: Կանցնեն շատ տարիներ մինչեւ ստանդարտը կներդրվի ԱՄՆ-ում, սակայն հենց այս քայլը պատճառ կհանդիսանա, որպեսզի առեւտրականներն անցում կատարեն դեպի վճարային տերմինալներ՝ անհպում NFC տեխնոլոգիայով:2004 թվականին Sony-ն, Nokia-ն եւ NXP Semiconductors-ը ստեղծեցին շահույթ չհետապնդող ասոցիացիա՝ NFC Forum-ը, որի առաքելությունն էր տեխնոլոգիան ներմուծել սպառողական էլեկտրոնիկայի, շարժական սարքերի եւ համակարգիչների մեջ: Նույն թվականին ԱՄՆ-ում հայտնվեցին անհպում բանկային քարտերը, իսկ չորս տարի անց Mastercard-ը, Visa-ն եւ American Express-ը թողարկեցին ոչ միայն դեբետային, այլեւ վարկային անհպում քարտեր:Երկու տարի անց վաճառքում հայտնվեց NFC հնարավորությամբ պատմության մեջ առաջին բջջային սարքը՝ Nokia 6131-ը: Իսկ մի փոքր անց անհպում վճարումներն եկան Ռուսաստան: 2013 թվականին անհպում վճարումներ են գործարկվել Մոսկվայի մետրոյում, «Աերոէքսպրես»-ի տուրնիկետներում եւ Մոսկվայի մարզի որոշ ավտոբուսային երթուղիներում: Լուսանկարը՝ cnet.com Անհպում վճարումների զարգացման վրա էական ազդեցություն ունեցավ 2013թ. Կազանի Ունիվերսիադան։ Հատուկ այդ միջոցառման համար թողարկվեցին բազմաֆունկցիոնալ անհպում քարտեր, որոնք հնարավորություն էին տալիս այցելել սպորտային օբյեկտներ, ճանապարհորդել տրանսպորտով եւ գնել մրցումների տոմսեր։ Ինչու սմարթֆոնը կարողացավ փոխարինել դրամապանակինԱյնուամենայնիվ, NFC վճարումների տարածմանն ամենաշատը նպաստեցին տեխնոլոգիական հսկաները: Դրանք տրամաբանորեն պատճառաբանում էին, որ երբեմն մարդը տանը մոռանում է դրամապանակը, իսկ սմարթֆոնը միշտ մնում է գրպանում։ Չէ որ կարելի է վճարել գնումների համար հեռախոսը պարզապես տերմինալին հենելով: Այս գաղափարը հաշվի առնելով՝ Google-ը 2011 թվականին գործարկեց Google Wallet-ը՝ իսկական էլեկտրոնային դրամապանակ, որը թույլ էր տալիս հրաժարվել պլաստիկ քարտից հանուն հեռախոսի: 2015 թվականին այն համալրվեց Android Pay ծառայությունով, իսկ 2018 թվականին երկու համակարգերն էլ փոխարինվեցին Google Pay-ով։ Լուսանկարը՝ fonpit.de 2014 թվականին Apple-ը ներկայացրեց իր պատասխանը Google-ին. մշակեց Apple Pay անհպում վճարային համակարգը։ Մեկ տարի անց նմանատիպ համակարգ հայտնվեց Samsung-ի մոտ, ընդ որում Samsung Pay-ի հնարավորություններն ավելի մեծ էին. ծառայությունն աջակցում էր ոչ միայն NFC վճարումներին, այլեւ հնարավորություն էր տալիս վճարել տերմինալների միջոցով, որոնք նախատեսված էին մագնիսական ժապավենով քարտերի համար: Հենց այսպես գաջեթների շուկայի առաջատար խաղացողները բաժանեցին Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շուկաները։ Լուսանկարը՝ sammobile.com Ի վերջո, 2015 թվականին ներդրվեց EMV տեխնոլոգիան (Europay + Mastercard + Visa)՝ չիպով բանկային քարտերով գործարքների միջազգային ստանդարտը։ Այն կոչված է զգալիորեն բարելավելու գործարքների անվտանգության մակարդակը։ Նման տեխնոլոգիայի ի հայտ գալը դրդում է հարյուր հազարավոր ընկերությունների ամբողջ աշխարհում անցնել NFC վճարումներով տերմինալների, քանի որ այժմ հաճախորդների տվյալների հնարավոր արտահոսքի պատասխանատվությունը կրում է հաշվարկային շղթայի այն մասնակիցը, ով չի ներդրել EMV-ը:Այս ծառայությունը հեշտ է կարգավորել. քարտի համարը չի պահվում ոչ սմարթֆոնի, ոչ էլ վճարային համակարգերի սերվերների վրա: Վճարելիս բավական է հեռախոսը կամ ժամացույցը մոտեցնել վճարային տերմինալին՝ PIN կոդ մուտքագրելու կարիք չկա: EMV-ի ներդրումից հետո ֆանտաստիկան իրականություն դարձավ. «մոռացել եմ քարտս, չեմ կարող վճարել» իրավիճակն ինքնըստինքյան անհետացավ, իսկ սմարթֆոններն ու այլ կրելի սարքերը իսկապես փոխարինեցին դրամապանակին:Կա նաեւ թերություն՝ փոքր թվով առեւտրային կետեր, որոնց սարքավորումները չունեն NFC տեխնոլոգիայի հնարավորություն։ Բայց սա ժամանակի հարց է։ Վերջին տարիներին եւ՛ բանկերը, եւ՛ մանրածախ ցանցերը ակտիվորեն զարգացնում են ենթակառուցվածքը անհպում վճարումների համար:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 38690