Հայաստանին կտրամադրվի $1 մլն 719 հազար ծավալի դրամաշնորh

27.01.2022 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գնել Սանոսյան #դրամաշնորհ #ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին կտրամադրվի շուրջ $1 մլն 719 հազար դրամաշնորհ:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում եւ աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ ծրագրի նպատակն է հասարակական շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը:

«Այս ծրագրով 5-6 ուղղությամբ աշխատանքներ են իրականացվելու: Նախատեսվում է մոտ 20 շենքում՝ պետական ու համայնքային պատկանելիության, էներգախնայողության մակարդակի աճի ծրագրեր իրականացնել, որոնք կբերեն 50%-ով խնայողության, առնվազն տարեկան 3000 մեգավատ-ժամ էլեկտրաէներգիայի խնայողության ու տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշների նվազեցման»,- ներկայացրել է նախարարը:

Նա հայտնել է, որ ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է, սակայն եթե ծրագիրը չհասցնեն ավարտին հասցնել, ժամկետը ավելացնելու հնարավորություն կա:
Դիտում՝ 1285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW