Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» (Fly Arna) ավիաընկերությունը հայտարարում է Էնթոնի Փրայսի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։Էնթոնի Փրայսը ավիացիոն եւ զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ եւ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել British Airways-ում, Air New Zealand-ում, FlyBMI-ում։ Վերջին տարիներին նա աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար Agoda ընկերությունում, որը Booking.com ապրանքանիշի մաս է։ Է. Փրայսի հարուստ փորձը ներառում է նաեւ Էյր Արաբիա ընկերությունում Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենի պաշտոնը: Ֆլայ Արնայի նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Եվրոպայում: 21.01.2022 | 11:40 Նշանակվել են Fly Arna-ի տնօրենների խորհրդի անդամներ եւ նախագահ Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների եւ փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը եւ ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար:Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն եւ հուսալիություն: Tweet Դիտում՝ 6632