Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է տնօրենների խորհրդի անդամների եւ նախագահի նշանակման մասին։Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է հետեւյալ հինգ անդամներից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է երեք տարի ժամկետով․ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։Ֆլայ Արնայի խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, ով ընկերության խորհուրդը կղեկավարի առաջիկա երեք տարիների ընթացքում: Նշենք, որ ընկերության խորհրդի նախագահը մշտապես կառաջադրվի ԱՆԻՖ-ի կողմից: 14.01.2022 | 13:59 ANIF-ը եւ Air Arabia-ն ներկայացրել են Fly Arna-ի ապրանքանիշը «Խորհրդի անդամները մեծ փորձ եւ առաջնորդական հմտություններ ունեն, նրանք ճանաչված են իրենց մասնագիտական ոլորտներում ունեցած ներդրումների համար:Նրանց միասնական հարուստ փորձը ֆինանսների, ավիացիայի եւ զբոսաշրջության ոլորտներում ուղեցույց է հանդիսանալու հուսալի գործունեություն իրականացնելու, արագ աճի հասնելու, հաճախորդների եւ բաժնետերերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու՝ ընկերության ռազմավարական նպատակներն իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն եւ հուսալիություն։ Tweet Դիտում՝ 7542